Ութ երկիր կոչ է արել 2027-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնել Պաղեստինում
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան ու ևս հինգ երկիր կոչ են արել պաղեստինյան տարածքներում հետաձգված խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2027 թվականի առաջին երեք ամիսներին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Նշվում է, որ 8 պետությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը։ Նախաձեռնությանը միացել են նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Լեհաստանը։
Հայտարարության հեղինակները քվեարկությունն անհրաժեշտ պայման են համարել պաղեստինյան տարածքներում «ժողովրդավարական նորացման» համար։ Նրանց կարծիքով՝ ընտրությունների անցկացումն անքակտելիորեն կապված է երկու պետության՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշման պահպանման հետ։



