հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. կան տուժածներ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. կան տուժածներ

Փետրվարի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա, հայտնել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնտրատևը՝ հավելելով, որ կան տուժածներ ու շինությունների վնասվածքներ։

Կոնտրատևը նշել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Նրա խոսքով՝ Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում վնասվել են նավթի բաք, պահեստ ու տերմինալներ։ Վնասվել է նաև Յուրովկա գյուղի կաթսայատունը։

Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ընթացքում վնասվել է մասնավոր տուն, պատուհանները կոտրվել են, իսկ ջեռուցման համակարգը վնասվել։ Հարձակման ժամանակ տագնապի ազդանշաններ են հնչել Սոչիում ու Նովոռոսիյսկում։ Դագոմիսի և Ադլերի բնակիչները հայտնել են երկնքում բարձր ձայների մասին։

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեկոյան սահմանափակումներ են մտցվել Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններից ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա: Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի և Վոլգոգրադի օդանավակայանները նույնպես փակվել են գիշերը, հայտնել են Ռոսավիացիայից՝ հավելելով, որ առավոտյան բոլոր սահմանափակումները վերացվել են։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Ազովի և Սև ծովերի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի և Կուրսկի մարզի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 68 ԱԹՍ:

  • Կիսվել: