չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարվել

Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարվել

Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ  Be-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:

Ինքնաթիռի անձնակազմի 7 անդամների ճակատագիրն առայժմ հայտնի չէ:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ինքնաթիռում եղել է ռուս 5 զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ:

Ավելի ուշ այլ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ Թուրքիայի Ադանա քաղաքի շրջանում ռուսական B-200 հրդեհաշեջ ինքնաթիռ է կործանվել: Անձնակազմի հինգ անդամներից եւ երեք թուրք ուղեկցորդներից ոչ ոք չի փրկվել: Այդ մասին ՌԴ ՊՆ-ին հղում անելով՝ հաղորդում է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը:

 

  • Կիսվել: