կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիային F-35-երի մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են. Բիլստրյոմ

Թուրքիային F-35-երի մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են. Բիլստրյոմ

Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են: Այս մասին ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Մենք արդեն գիտենք, որ այդ երկու հարցերը փոխկապակցված են, Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ մասին արդեն խոսել է սեպտեմբերին: Դա, ինչպես ասում են, պարզապես շատ վատ պահվող գաղտնիք է։ Բայց պետք է հիշել, որ Շվեդիան արդեն կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջները»,- նշել է դիվանագետը։

Բիլստրյոմն ընդգծել է, որ փաստաթղթի շուտափույթ վավերացման հույս ունի:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրություններն այս պահին չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ Վերջինս ՆԱՏՕ-ին Թագավորության հայտը հաստատելու համար պահանջում է, իր պնդմամբ, կյանքի կոչել ահաբեկչությանը հակազդելու մասին նորացված օրենքը:

  • Կիսվել: