երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է. Ֆիդան

Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եվրամիության (ԵՄ) արտգործանախարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ բրյուսելյան հանդիպումը ԵՄ-ի հետ հարաբերություններն նոր շունչ հաղորդելու տեսանկյունից կարևոր է, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը որպես դրական զարգացում է որակել Թուրքիային հանդիպմանը հրավիրելը և նշել, որ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և դրանց դերը տարածաշրջանային և գոբալ հարցերի շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարի նշմամբ, ԵՄ գրեթե բոլոր գործընկերներն ընդգծել են, որ Թուրքիայի հետ կառուցվածքային և կանոնավոր երկխոսությունն ու խորհրդակցությունները պետք է շարունակվեն բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության մեջ։

Ըստ Ֆիդանի՝ ԵՄ գործընկերները նաև նշել են, որ Թուրքիան կարևոր դեր ունի ռուս-ուկրաինական համակամարտությունում, Գազայի պատերազմում, Սիրիայի, Իրաքի, Մեձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հարցերում։

Վիզաների ազատականացման վերաբերյալ Ֆիդանը հայտարարել է, որ 66 չափորոշիչները բավարարված են և աշխատանքներ են տարվում մնացած 6 չափորոշիչների լրացման ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններին նոր շունչ հաղորդելը բխում է բոլորի շահերից և Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է։

  • Կիսվել: