երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան անձնակազմ է ուղարկել Ուկրաինա՝ «Բայրաքթարների» կառավարման համար. Nordic Monitor

Թուրքիան անձնակազմ է ուղարկել Ուկրաինա՝ «Բայրաքթարների» կառավարման համար. Nordic Monitor

Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են ռուսական ռազմական օբյեկտների ոչնչացման համար, ամենայն հավանականությամբ, կառավարվում են թուրքական անձնակազմի կողմից, որին Կիև է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին գրել է Nordic Monitor-ը:

Ցանցը ներկայացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրապարակած տեսանյութը, որում լսվում է թուրքերեն խոսակցություն: Ըստ Nordic Monitor-ի՝ դա թուրք օպերատորների խոսակցությունն է, որոնք բազային կայանից զինված անօդաչու սարք են ուղարկել՝ հարվածելու ռուսական հրետանու կրակի կառավարման ենթադրյալ կետին:

Նշվում է, որ եթե տեսանյութն ու ձայնն իսկական են, ապա դա կարող է լինել առաջին ապացույցը, որը կհաստատի Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: