կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ճապոնիայի ԱԳ նախարարն Ուկրաինայում է

Ճապոնիայի ԱԳ նախարարն Ուկրաինայում է

Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև, տեղեկացնում է ճապոնական Kyodo-ն:

Ինչպես հաղորդվում է՝ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին:

Նա բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

  • Կիսվել: