Ստամբուլում կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հեղինակները շուտով կկալանավորվեն․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ստամբուլի իտալական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով քաղաքացու մահվան կապակցությամբ, հայտնել է հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Էրդողանն ասել է, որ կասկածյալները շուտով կկալանավորվեն:
՛՛Այս պահին անվտանգության մարմինները մոբիլիզացված են և գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Կարծում եմ, որ կասկածյալները շուտով կհայտնաբերվեն՛՛,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։