Սա կեղտոտ խաղի սկիզբ է. Թուրքիայի խորհրդարանը՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին
Թուրքիայի խորհրդարանն այսօր անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը:
Թուրքիան հայտարարել է, որ բանաձևը չունի իրավաբանական ոչ մի ուժ և կեղտոտ խաղի սկիզբ է: Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել իր պատմաբաններին «ճշգրիտ» հետազոտություններ անցկացնել և արդյունքները տարածել աշխարհով մեկ: