կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուսաստանում արգելել են բջջային և ստացիոնար հեռախոսների ինտերնետ-զանգերը

Ռուսաստանում արգելել են բջջային և ստացիոնար հեռախոսների ինտերնետ-զանգերը

Ռուսաստնի կառավարությունը չեղարկել է ինտերնետով բջջային եւ ստացիոնար հեռախոսների զանգեր կատարելու հնարավորությունը, տեղեկացնում է «Կոմերսանտը»-ը՝ նշելով, որ այս միջոցներն ընդունվել են հեռախոսային խարդախությունը սահմանափակելու համար:

Կապի ծառայությունների ցանկից բացառել են ինտերնետ-տվյալների հաղորդման ծառայությունը ձայնային տեղեկացմամբ։ Այն թույլ էր տալիս ինտերնետի օգնությամբ հեռախոսով կամ բբջայինով զանգեր կատարել։

«Ավելի հաճախ այսպիսի տեխնոլոգիաներից օգտվել են խարդախները, քանի որ դա թույլ է տվել փոխել հեռախոսահամարները։ Այժմ հեռախոսային խարդախության այդ ձեւը լրջորեն կսահմանափակվի»,-ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: