հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին հարվածելու մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին հարվածելու մասին

Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օրվա ընթացքում օդային տեղակայման ճշգրիտ զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում՝ ուկրաինական պարեկային մոտորանավակը, Օդեսայի նավահանգստում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստարանները և ռազմական նշանակության բեռների բեռնաթափման համար օգտագործվող սարքավորումները։

  • Կիսվել: