Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 253 դեպք
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10253 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբը։
Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ից սա նվազագույն ցուցանիշն է։ Մեկ օրում մահացել է 379 մարդ, ապաքինվել է 10 322-ը։
Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 89 473, ապաքինվածների թիվը՝ 3 922 246 է։