Ռուսաստանի ԶՈւ-ն իր վերահսկողության ներքո է վերցրել Դոնեցկի ևս մի բնակավայր․ ՌԴ ՊՆ
Բանակային «Կենտրոն» խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Կիրովո բնակավայրի նկատմամբ։ Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքում։
ՌԴ ՊՆ-ից նշել են, որ ռուսական զորքերը շարունակում են «խորանալ հակառակորդի պաշտպանական դիրքերի ուղղությամբ»։
Հաղորդվում է նաև այս շրջանում տեղակայված չորս ուկրաինական բրիգադներին հասցված հարվածների, ինչպես նաև հետ մղված յոթ հակագրոհների մասին։