ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուս սահմանապահների օգնությամբ Արաքս գետի վրայով Թուրքիայի Հանրապետություն է արտահանվել 600-900 կգ ոսկի

Ռուս սահմանապահների օգնությամբ Արաքս գետի վրայով Թուրքիայի Հանրապետություն է արտահանվել 600-900 կգ ոսկի

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 25-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ 600-900 կգ․ (999․9 հարգի) ոսկի է ապօրինի արտահանվել Թուրքիայի Հանրապետություն՝ Արաքս գետի վրայով, ռուս սահմանապահների օգնությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության՝ գործարքների չափը հասել է մոտավոր 100 մլն-ից 150 մլն ԱՄՆ դոլարի, իսկ փոխանցված ոսկիների դիմաց Թուրքիայի Հանրապետությունից գումարը փոխանցել են էլ․ տարբերակով։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: