Պուտինը Լենինգրադի ազատագրման 82-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել հուշակոթողին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 82-րդ տարեդարձին ծաղկեպսակ է դրել Պիսկարյովյան գերեզմանոցի «Մայր հայրենիք» հուշակոթողին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ հուշահամալիրում Պուտինին դիմավորել են Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան և Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը: Մինչ հուշակոթող մտնելը նախագահն անցել է Փառքի ծառուղով։
ՌԴ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատարարների և քաղաքի բնակիչների հիշատակին: Պուտինը հուշակոթողի պատվանդանին կարմիր վարդերի ծաղկեպսակ է դրել, ապա գլուխ խոնարհել կոթողի առջև: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:


