հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պուտինն ու Բայդենն ընկերներ չեն․ Պեսկով

Պուտինն ու Բայդենն ընկերներ չեն․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն: Այս մասին ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ  Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:

«Ես չեմ ասել, թե նրանց շփումն ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և խիստ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», –ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:

  • Կիսվել: