երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Երևանում հայտնի ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ մարմին

Երևանում հայտնի ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ մարմին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 9-ին Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։ 

«Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների թիվ 6-րդ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը և տեղակալը։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնի քննչական խումբը։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարա Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: