ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Թրամփն ու Պուտինը 1 ժամ 15 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Պուտինը 1 ժամ 15 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1 ժամ 15 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Թրամփը:

Նա հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հարձակումը ՌԴ օդանավակայանների վրա։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը դրական էր, բայց այն չի հանգեցնի անհապաղ խաղաղության։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Թրամփի հետ հեռախոսազրույցում վճռականորեն հայտարարել է ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինայի կողմից ահաբեկչություններին պատասխան կտրվի.

«Նախագահ Պուտինն իսկապես հայտարարել է, և շատ վճռական, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա ուկրաինական հարձակմանը»,- նշել է Թրամփը:

  • Կիսվել: