Նոր մանրամասներ՝ Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունից
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել. տեղական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն վանքի ներսում: Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչը կրակ է բացել պատարագի ժամանակ հավատացյալների վրա, ապա պայթեցրել է իրեն եկեղեցում։
Ահաբեկիչը պայթեցրել է իրեն Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը փրկում են վիրավորներին և տեղափոխում նրանց տարածքի մոտ գտնվող հիվանդանոցներ: Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չկա: