ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ է շրջանառվում
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շրջանում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ:
Բանաձևի նախագծում նրանք պահանջում են անհապաղ հրադադար և նաև առաջարկում են երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացման դիմաց։