Պակիստանը հարվածել է Աֆղանստանում «Թալիբան»-ի օբյեկտներին
Պակիստանը գիշերը հարվածել է «Թալիբան» շարժման օբյեկտներին և «ահաբեկիչների թաքստոցներին» աֆղանական Քանդահարում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարարը։
Աֆղանական կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հաստատել է հարձակման փաստը՝ հավելելով, որ զոհեր չկան։
Երկու երկրների միջև բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ փետրվարին աֆղանական տարածքին Պակիստանի հասցրած ավիահարվածները սահմանի երկայնքով աֆղանների պատասխան հարձակումների պատճառ էին դարձել։ Դա հանգեցրել է վաղեմի լարվածության սրմանը՝ կապված Պակիստանի այն պնդման հետ, թե Աֆղանստանն ապաստան է տալիս «Թալիբան» շարժման պակիստանցի զինյալներին: Աֆղանստանը հերքում է դա։


