երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան պաշտոնապես հրաժարական է տվել, ասված է Դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունել է նրա հրաժարականը և շնորհակալություն հայտնել Ջոանային ծառայության համար»,- ասված է փաստաթղթում։

«Նա ծառայել է ՆԱՏՕ-ին մոտ հինգ տարի: Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և առաջացող անվտանգության մարտահրավերների վրա չափազանց կարևոր է Դաշինքի նորարարությունը խթանելու համար:

Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծապես օգուտ է տվել ՆԱՏՕ-ին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից։

  • Կիսվել: