հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մոսկովյան օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Մոսկովյան օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում նախօրեին սահմանված սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 270 չվերթ, չեղարկվել՝ 42-ը, իսկ ևս 69-ը վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել ինքնաթիռների ժամանման և մեկնման համար՝ ելնելով թռիչքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

Սահմանափակումները վերացվել են կեսգիշերի սահմաններում: 

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող առնվազն 20 անօդաչու թռչող սարք:

  • Կիսվել: