կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Մեծ յոթնյակն» ընդունել է Ուկրաինային Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող բանաձև

«Մեծ յոթնյակն» ընդունել է Ուկրաինային Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող բանաձև

՛՛Մեծ յոթնյակի՛՛ երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո ընդունել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու բանաձև, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փաստաթուղթը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով Ուկրաինան պաշտպանելու և ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու գործողություններ:

Բացի այդ՝ ՛՛Մեծ յոթնյակը՛՛ պարտավորվում է Ուկրաինային մատակարարել արդիական սպառազեն, իրականացնել ուկրաինական զինվորականների ուսուցումը և հետախուզական տվյալներ փոխանակել:

Իր հերթի Ուկրաինան պարտավորվում է շարունակել բարեփոխումները և դրանով վերահաստատել հավատարմությունը ժողովրդավարական վերահսկողության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ապահովման և խոսքի ազատության սկզբունքներին:

 

  • Կիսվել: