երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար, ցամաքային ճանապարհը ևս բաց է երկու երկրների միջև». Իրանի ԱԳՆ խոսնակ

«Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար, ցամաքային ճանապարհը ևս բաց է երկու երկրների միջև». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածությանը:

Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ երկու երկրները միշտ իրենց հարաբերություններում տրամաբանական ընթացակարգ են վարել, գրում է Mehr գործակալությունը:

«Անբնական է խաթարել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները: Իրանը հայտնել է իր մտահոգությունները ադրբեջանական կողմին, և նրանք նաև ասել են, որ կանդրադառնան այդ մտահոգություններին: Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ Իրանի որոշ մտահոգություններ պետք է լուծվեն: Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը բաց է նաև երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա», - ընդգծել է Խաթիբզադեն:

  • Կիսվել: