կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստը նախատեսված է հունիսի 23-ին, այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի այս շաբաթվա նիստերի ժամանակացույցից։ Հանդիպումը նշանակված է ժամը 10:00-ին։

Ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը։

 

  • Կիսվել: