շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լիտվայում ուկրաինական ԱԹՍ է ընկել

Լիտվայում ուկրաինական ԱԹՍ է ընկել

Լիտվայի Վարենա շրջանում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, անհայտ օբյեկտ է ընկել: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ օբյեկտն ընկել է Լավիսոս գյուղի մոտակայքում, որը գտնվում է Բելառուսի սահմանից շուրջ 30 կմ հեռավորության վրա: 

Ինչպես նշել է Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչը՝ «ամենահավանական վարկածն» այն է, որ դա Բելառուսից անօդաչու թռչող սարք է եղել:

Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (LRT) հետ զրույցում տեղի բնակիչները պատմել են, որ առավոտյան ժամը 3:00-ի սահմաններում «լսել են թռչող օբյեկտի բարձր բզզոց, որին հաջորդել է ուժեղ պայթյուն»։ LRT-ի թղթակցի խոսքով՝ դեպքի վայրում ընկած են եղել անօդաչուի բեկորներ։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ ի պատասխան անհայտ օբյեկտի մասին հաղորդագրությունների։ «Ոստիկանությունը և հրշեջ-փրկարարական ծառայությունն աշխատում են դեպքի վայրում, ուղարկվում է ՌՕՈՒ ուղղաթիռ և այլ ուժեր. ակտիվացվել է «Վահան» ծրագիրը»,- գրել է Ռուգինիենեն իր Ֆեյսբուքյան էջում։

Ավեի ուշ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը չի հայտնաբերվել ռադարի կողմից, քանի որ այն թռչում էր ոչ ավելի, քան 300 մետր բարձրության վրա։ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ուկրաինական է եղել։ «Նախնական տվյալներով՝ դա այն անօդաչու թռչող սարքերից մեկն էր, որը հարձակվել է Պրիմորսկի (Ռուսաստանում) նավահանգստի վրա։ Հավանաբար, դա ուկրաինական անօդաչու թռչող սարք էր, որը ենթարկվել է ռադիոէլեկտրոնային միջամտության, կորել է և վթարի ենթարկվել մեր տարածքում», – ասել է Կաունասը։

Նշենք, որ Լիտվան բազմիցս հաղորդել է Բելառուսից անօդաչու թռչող սարքերի և օդերևութաբանական օդապարիկների թռիչքների մասին։

  • Կիսվել: