ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Իրավապահները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)

Իրավապահները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ․ քաղաքացին հայտել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվեց նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնն իրացրել են Գյումրիում։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: