Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի սպանությունը դատապարտող ժողովրդական հավաքներ են անցկացվել
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո Իրանում, Իրաքում և դիմադրության առանցքի մի շարք այլ երկրներում մեծ թվով մարդիկ, հավաքներ կազմակերպելով, դատապարտեցին Իսրայելի և նրա աջակիցների ոճրագործությունները, գրում է parstoday.ir-ը:
Թեհրանում, այսօր՝ շաբաթ երեկոյան, Ֆելեստինի հրապարակում տեղի է ունեցել ժողովրդական հավաք, որտեղ ցուցարարները բացականչել են մահ Իսրայելին և մահ Ամերիկային կարգախոսները։
Երեկ երեկոյան ևս Թեհրանի մի խումբ քաղաքացիներ «Ֆելեստին» հրապարակում հանրահավաք անցկացնելով, խստորեն դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի մայրաքաղաքի և Բեյրութի արվարձանում գտնվող Դահիայի վրա իրականացված հարձակումը։
Համաձայն այս հաղորդման, ուրբաթ գիշեր ժամը 24:00-ին Թեհրանի «Ֆելեստին» հրապարակում տեղի ունեցած այս հանրահավաքում ցուցարարներն ու ուսանողները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի այս բարբարոսական և ահաբեկչական գործողությունը և վշտակցել են Լիբանանի ժողովրդին:
Այս հանրահավաքի ընթացքում ցուցարարները, ձեռքներին պահելով Իրանի Իսլամական Հանրապետության, Հեզբոլլահի եւ Պաղեստինի դրոշները, պահանջել են վրեժ լուծել Լիբանանի Դահիա շրջանում Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործության համար: