Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. աղբյուր
Իսրայելը և շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Այս մասին տեղեկացնում է N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Մենք համաձայնության ենք եկել հրադադարի շուրջ։ Մենք կմնանք անվտանգության գոտում։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք»:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդել էր, որ Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ուժի մեջ է մտնում ժամը 16:00-ից։


