Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի միաձայն որոշմամբ 4 տարի ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մարինե Սարգսի Թովմասյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 530)։ Այս մասին տեղեկացնում են Հանրային պաշտպանի գրասենյակից։
Հանրային պաշտպանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր լիազորությունները կստանձնի 2026 թվականի նոյեմբերի 4-ից։ Մարինե Թովմասյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2006 թվականից։
Նա տարիներ շարունակ հանդիսացել է հանրային պաշտպան, զբաղեցրել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։



