հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելն այժմ էլ հարվածներ է հասցնում Լիբանանի արևելյան շրջաններին

Իսրայելն այժմ էլ հարվածներ է հասցնում Լիբանանի արևելյան շրջաններին

Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հաղորդվում է՝ հարվածներ են հասցվել Բեքաայի հովտում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող շրջաններին։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ հարվածները հասցվել են Սիրիայի հետ Լիբանանի սահմանից ոչ հեռու։

Նշվբում է նաև, որ Լիբանանում մեկ օրում իսրայելական հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել, 49-ը՝ վիրավորվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Մարտի 2-ից ի վեր երկրում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 521-ի, 7 804 մարդ վիրավորվել է:

 

  • Կիսվել: