կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լիբանանի նախագահ Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ուղերձ է հղել

Լիբանանի նախագահ Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ուղերձ է հղել

 Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,-նշել է նախագահ Աունը:

  • Կիսվել: