երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակից է սպանվել

Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակից է սպանվել

Այսօր Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, այդ թվում՝ սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանագրային աշխատակիցը, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը՝ երկու մարդ է զոհվել հարավային ծովափնյա Նակուրա քաղաքում ավտոմեքենայի վրա իսրայելական հրաձգության հետևանքով:

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, հայտնել է, որ զոհերից մեկը գործակալության հետ պայմանագիր կնքած մաքրման ընկերության աշխատակից է:

«Կապալառուի աշխատակիցը և մեքենայի մեկ այլ ուղևոր, որը ինչպես մենք հասկանում ենք, որ այցելում էր արտասահմանից, սպանվել են», - ասաց ՅՈՒՆԻՖԻԼ-ի խոսնակ Քենդիս Արդիելը, հավելելով, որ խաղաղ բնակչության վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են:

 

  • Կիսվել: