հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Իսրայելը Պաղեստինի նախագահին արգելում է այցելել Գազա

Իսրայելը Պաղեստինի նախագահին արգելում է այցելել Գազա

Իսրայելը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին թույլ չի տվել այցելել Գազայի հատված։ ԱԱյս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Պաղեստինի նախագահի՝ միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, նրա անձնական ներկայացուցիչ Ռիադ ալ-Մալիկին:

Նրա խոսքով՝ սա անկլավի իսրայելական օկուպացիայի իրականության վերահաստատումն է։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմը իսրայելական իշխանություններից թույլտվություն է խնդրել, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջիկա օրերին կարողանա այցելել Գազայի հատված։

  • Կիսվել: