երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո ԻԼԻՊ-ը հարձակում է իրականացրել

Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո ԻԼԻՊ-ը հարձակում է իրականացրել

"Հաշդ ալ Շաբի" ուժերի շտաբի վրաԻրաքի տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հարձակում է իրականացրել "Հաշդ ալ Շաբի" ուժերի և այդ երկրի բանակի շտաբի վրա, գրում է parstoday.ir-ը:

Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ն ավիահարձակում էր իրականացրել Սիրիայի արևելքում և Իրաքի արևմուտքում գտնվող տարածքների վրա։

Իրաքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 11 մարդ։Սիրիայի դեմ հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 18 մարդ։ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումը պատասխան է ամերիկյան ռազմակայանների դեմ իրականացված վերջին հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել էր 3 ամերիկացի զինվոր։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ Իրաքի բանակի և "Հաշդ ալ Շաբի" ուժերի բախումներն Ալ Անբար նահանգում շարունակվում են։

  • Կիսվել: