երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի առաջարկը՝ ՕՊԵԿ-ի արտահերթ գագաթնաժողովում համաձայնեցնել նավթահանման կրճատումը

Իրանի առաջարկը՝ ՕՊԵԿ-ի արտահերթ գագաթնաժողովում համաձայնեցնել նավթահանման կրճատումը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման հետեւանքով նավթի գինն իջել է բարելի համար 60 դոլարից էլ ցածր ցուցանիշի, եւ ՕՊԵԿ-ի արտահերթ գագաթնաժողովում առաջարկել է համաձայնեցնել նավթահանման կրճատման պայմանները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Shana-ին։

Նախարարն ասել է. «ՕՊԵԿ-ի նախագահի հետ զրույցում ես ասացի, որ եթե արտահերթ հանդիպումը կայանա մինչեւ մարտին պլանավորված նիստը, ապա բոլոր անդամները պետք է պատրաստ լինեն հանքահանման կրճատման մասին որոշում կայացնելու»։

Զանգանեն նաեւ նշել է, որ եթե երկրները պատրաստ չեն այդ որոշմանը, ապա արտահերթ հանդիպման կարիք չկա, եւ մարտի 4-5-ը կանցկացվի պլանավորված նիստը։

Հիշեցնենք, որ Brent ապրանքանիշի նավթի գինը հունվարի 20-ից, երբ շուկաները սկսեցին արձագանքել կորոնավիրուսի տարածմանը, իջել է 10 տոկոսով։

  • Կիսվել: