շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազային

ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ Ալ-Ազրակ ավիաբազային: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  իրանական Tasnim-ին:

Բանակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԻՀՊԿ ուժերը կործանարար միաժամանակյա հրթիռա-անօդաչու հարված են հասցրել կործանիչների թաքստոցներին և ամերիկյան ավիաբազային Հորդանանի Ալ-Ազրակում»:

Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է երկու կործանիչ և երեք ինքնաթիռ, մի քանի այլ թռչող սարքերի լուրջ վնաս է հասցվել, նշել են ԻՀՊԿ-ում։

 

  • Կիսվել: