կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է ծովում իսրայելական ուժերի հետ բախումների մասին

ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է ծովում իսրայելական ուժերի հետ բախումների մասին

Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ, որպեսզի խոչընդոտեն նավթի արտահանմանը, ինչը հանգեցրել է Իրանի պատասխան գործողություններին, որը գրոհել եւ զավթել է 12 իսրայելական նավ՝ դադարեցնելով հետագա ռազմածովային առճակատումը: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, տեղեկացնում է Tasnim-ը։

«Նրանք գրոհել են մեր 14 նավեր, որպեսզի խանգարեն նավթի արտահանմանը։ Սկզբում մենք չգիտեինք, թե ով է կանգնած դրա հետեւում, որովհետեւ դա արվել էր գաղտնի, բայց ի վերջո մենք պարզեցինք դա. սիոնիստական վարչակարգը։ Մենք գրոհեցինք նրանց 12 նավերը, եւ երբ մեր ձեռքում հայտնվեց հինգերորդը, նրանք ձեռքները վեր բարձրացրին (ի նշան հանձնվելու) եւ հայտարարեցին ծովային դիմակայությունն ավարտված»,-ասել է հրամանատարը:

Նրա խոսքով՝ բրիտանական ուժերը զավթել էին իրանական նավը Ջիբրալթարում, իսկ Թեհրանը փոխարենը զավթել էր Stena Impero նավը՝ նրանց ստիպելով հանձնվել։

«Նրանք զավթել են մեր երկու նավերը Հունաստանում, մենք զավթել ենք նրանց երկու նավեր, եւ ի վերջո նրանք հանձնվել են»,-հավելել է Սալամին։

 

  • Կիսվել: