շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հունվարին Ուկրաինան կորցրել է ավելի քան 6500 զինծառայողի. Շոյգու

Հունվարին Ուկրաինան կորցրել է ավելի քան 6500 զինծառայողի. Շոյգու

Ուկրաինական կողմն անցած հունվարին ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 6500 զինծառայողի։ Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է «Իզվեստիյա»-ն:

«Չնայած արևմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը՝ հակառակորդը զգալի կորուստներ է կրում։ Միայն այս տարվա առաջին ամսում կորուստը կազմել էավելի քան 6500 զինվորական»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը ասուլիսի ժամանակ։

Ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից 26 ինքնաթիռ, յոթ ուղղաթիռ և 208 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) կորցնելու մասին։ Բացի այդ, ըստ Շոյգուի, հունվարին ռուս զինվորականները ոչնչացրել են նաև 341 ուկրաինական տանկ և այլ զրահատեխնիկա։ 

  • Կիսվել: