երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա

Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա

Հունգարիան վետո է դրել Եվրամիության՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես վետո եմ դրել Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով Խաղաղության եվրոպական հիմնադրամից 6,5 մլրդ եվրոյի հատկացման վրա»,-նշել է Սիյարտոն:

Նշենք, որ ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր` Հունգարիան դեմ է, որ ԵՄ առաքելության շրջանակում համակարգող ստորաբաժանումներ ուղարկվեն Ուկրաինա։ Հունգարիան դեմ է նաև, որ Ուկրաինայի պաշտպանական ոլորտի բարեփոխումները համակարգելու նպատակով Եվրամիության երկրների ռազմական խորհրդականներ ուղարկվեն Կիև։

 

  • Կիսվել: