երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունաստանն իր հնացած սպառազինությունը կփոխանցի Ուկրաինային. Kathimerini

Հունաստանն իր հնացած սպառազինությունը կփոխանցի Ուկրաինային. Kathimerini

Հունաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն արդեն անհրաժեշտ հրահանգներ է տվել, որպեսզի Ուկրաինա տեղափոխվեն սպառազինության  հնացած համակարգեր և սարքավորումներ, որոնք հունական բանակն այլևս չի օգտագործում, տեղեկացնում է Kathimerini-ն։

Ինչպես հաղորդվում է՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հավանություն է տվել Հունաստանին 40 F-35 Lightning II Joint Strike Fighter և հարակից սարքավորումներ մատակարարելու Աթենքի խնդրանքին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ուղղված նամակում առաջարկել էր Ուկրաինային զենք փոխանցել՝ մինչև 200 մլն դոլար պաշտպանական ֆինանսավորման դիմաց։

  • Կիսվել: