ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հնարավոր է՝ Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնի փետրվարի վերջին. Օրբան

Հնարավոր է՝ Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնի փետրվարի վերջին. Օրբան

Հունգարիայի խորհրդարանը հնարավոր է՝ վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը փետրվարի վերջին, երբ մեկնարկի գարնանային նստաշրջանը: Այս մասին Հունգարիայի քաղաքականության հիմնական առաջնահերթությունների մասին ամենամյա ելույթում հայտարարել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Շվեդիայի վարչապետի հետ կարևոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»,-ասել է Օրբանը:

Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի միակ անդամն է, որը դեռ հավանություն չի տվել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը:

Օրբանը նաև հայտարարել է, որ թույլ չի տա ներքաշել իր երկիրը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, և դեմ է հակառուսական պատժամիջոցներին: Նրա խոսքով՝ դա նոր սառը պատերազմ է նշանակում:

  • Կիսվել: