չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հինգ մլն եվրո` Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու համար

Հինգ մլն եվրո` Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու համար

Գերմանիան 5 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը, տեղեկացնում է aliq.ge-ն:

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը 5 միլիոն եվրո է հատկացրել ASB Georgia-ին (Arbeiter-Samariter-Bund) առաջիկա 18 ամիսների համար Վրաստանում բնակվող ուկրաինացի փախստականների համար, որոնք տուժել են պատերազմից։

Նախագծի մեկնարկը հայտարարվել է 2023 թվականի հուլիսի 18-ին մամուլի ասուլիսի շրջանակներում, որի ընթացքում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը խորհրդանշական կտրոն է հանձնել ASB Georgia-ի տնօրեն Կլեմենս ֆոն Հայմենդալին», — հաղորդում է Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Տեղեկության համաձայն՝ նախագծի նպատակն ուկրաինացի փախստականների վիճակի բարելավումն է։

 

  • Կիսվել: