հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում չեն մասնակցում ռազմական գործողությունների. Աբաև

ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում չեն մասնակցում ռազմական գործողությունների. Աբաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ զորախումբը Ղազախստանում չի մասնակցում ռազմական գործողությունների, այն պատասխանատու է պետական ​​օբյեկտների պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի առաքելությունը խաղաղապահ է»,- ասել է պաշտոնյան և հավելել, որ հունվարի 6-ին Ալմաթին ահաբեկիչներից մաքրելու գործողության մարտական ​​մասն իրականացվել է Ղազախստանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև նախարարության ուժերով։ «Գործողության արդյունքում քաղաքի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից, բազմաթիվ զինյալներ ոչնչացվել են ու կալանավորվել, այժմ ճշտվում է նրանց ինքնությունը»,- նշել է նա:  

Աբաևը հայտնել է նաև, որ ներկայումս հանրապետության բոլոր մարզերում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը՝ կայունացել։

  • Կիսվել: