չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ

Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ

 Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Այս մասին հայտնում է Վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

«Խնդրում ենք լինել առավել զգոն․ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: