չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայկ Միլքոնը։ Այս մասին հայտնել է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայկ Միլքոնն իր մարզչական կարիերան անցկացրել է Բելգիայում։ Նա աշխատել է «Անտվերպենի» Մ21 թիմում՝ որպես մարզչի օգնական, «Գենտ»-ի երիտասարդական թիմում՝ որպես մարզիչ, այնուհետև գլխավորել է «Բրյուգե»-ի Մ18 թիմը, իսկ ավելի ուշ եղել է «Բրյուգեի» գլխավոր թիմի մարզչի օգնականը։

 

Մասնագետի վերջին ակումբը Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Դենդեր»-ն եղել, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վստահ է, որ Հայկ Միլքոնի փորձը, մասնագիտական և անհատական որակները, ինչպես նաև մարտական ոգին նոր լիցք կհաղորդեն թիմին և կնպաստեն առաջադրված նպատակների իրականացմանը։

Մաղթում ենք Հայկ Միլքոնին հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բազմաթիվ հաղթանակներ «Ուրարտուի» ղեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: