հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Տաջիկստանին և Ղրղզստանին կոչ է արել դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Տաջիկստանին և Ղրղզստանին կոչ է արել դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Տաջիկստանին և Ղրղզստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջեւ, հայտնել են Ղրղզստանի սահմանային վարչության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բիշքեկից նշել են, որ տաջիկական կողմը ականանետեր եւ նռնականետեր է օգտագործում։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ սահմանապահներին ծառայության ուժեղացված տարբերակի են բերվել՝ Տաջիկստանի հետ սահմանին լարվածության ֆոնին այն բանի պատճառով, որ Դուշանբեն միակողմանի փակել է Բատկենի շրջանի Տորթ-Կոչո տեղանքում ճանապարհի մի հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն եւ Իսֆան քաղաքները։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնատար անձինք։

  • Կիսվել: