ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փոխհրաձգություն՝ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Փոխհրաձգություն՝ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջեւ, հայտնել են Ղրղզստանի սահմանային վարչության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բիշքեկից նշել են, որ տաջիկական կողմը ականանետեր եւ նռնականետեր է օգտագործում։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ սահմանապահներին ծառայության ուժեղացված տարբերակի են բերվել՝ Տաջիկստանի հետ սահմանին լարվածության ֆոնին այն բանի պատճառով, որ Դուշանբեն միակողմանի փակել է Բատկենի շրջանի Տորթ-Կոչո տեղանքում ճանապարհի մի հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն եւ Իսֆան քաղաքները։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնատար անձինք։

Նշենք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը պարբերաբար դառնում է տեղի բնակիչների եւ երկու երկրների սահմանապահների միջեւ հակամարտությունների գոտի, որոնք առաջանում են չսահմանազատված հատվածների պատճառով:

Վերջին անգամ նմանատիպ իրավիճակ եղել է դեկտեմբերին՝ նույն շրջանի Կոչո-Բոյու տեղանքում։ 

  • Կիսվել: