երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրաքին և Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հարվածներ առնչությամբ

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրաքին և Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հարվածներ առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Սիրիային և Իրաքին ԱՄՆ-ի հարվածներից հետո էսկալացիայի վտանգով: Այս մասին Ռիա Նովոստի-ին ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է անում բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է հետագա էսկալացիայի ռիսկերով։ Նա կոչ է անում բոլոր կողմերին կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։

Եվ հաշվի առնել առանց այն էլ փխրուն տարածաշրջանում ավելի լայն հակամարտության տնտեսական և մարդկային կորուստները»,-ասել է Դյուժարիկը։

 

  • Կիսվել: